Հրդեհ բռնկված տարածքում ունեցել ենք 18 տաղավար եւ 4 պահեստային մաս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը:
«Այս պահին բոլորին տվել ենք անվճար տարածքներ, որ իրենց ապրանքները, որոնք մնացել են, տեղափոխեն այդտեղ, հետո կորոշենք, թե ինչ անել: Խորհուրդ գոյություն ունի, խորհուրդը կորոշի, կասի: Չեմ կարող ասել, թե ինչ վնասներ են կրել: Մարդիկ մեծ պահեստներ էլ ունեին, փոքր էլ»,-ասաց նա:
Մանուկյանը նշեց, որ իրեն զանգահարել են գիշերը 3.10-ին, ասել են՝ հրդեհ է. «3-4 րոպեից էստեղ եմ եղել: Այդ պահին արդեն 4-5 մարտական հաշվարկ կար, հետո դարձավ 8, 10, 12: Շատ լուրջ էին աշխատում մարդիկ: Տաղավարներում հիմնականում գրենական պիտույքներ ու խաղալիքներ էին»,-ասաց կենտրոնի պատասխանտուն: