Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Պահպանեք ձեր ողջախոհությունն ու հայ կնոջ ուժեղ եւ հայեցի կերպարը»․ Սպիտակի քաղաքապետ

«Պահպանեք ձեր ողջախոհությունն ու հայ կնոջ ուժեղ եւ հայեցի կերպարը»․ Սպիտակի քաղաքապետ

0

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի ապրիլլոթյան ուղերձը․

«Թանկագին մայրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Տոն, որն առիթ է եւս մեկ անգամ վերաարժեւորելու գեղեցիկն ու մեծարելու մոր կերպարը, քանզի մայրերն են, որ իրենց հոգատարությամբ ու իմաստությամբ արարում են գեղեցիկը, կերտում են բարին եւ ազգին են պարգեւում նվիրյալ զավակներ:

Ցանկանում եմ առողջություն, խաղաղություն, տոկոնություն, բարեկեցություն ու համերաշխություն բոլոր մայրերին: Միշտ եղեք լավատես, պահպանեք ձեր ողջախոհությունն ու հայ կնոջ ուժեղ եւ հայեցի կերպարը, քանզի դուք եք մեր ընտանիքների, ազգի ու հասարակության պահպանման հենասյունը»:

 

Մեկնաբանել