Գլխավոր Հասարակություն Դատարանը հետ է վերադարձրել Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Դատարանը հետ է վերադարձրել Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

0

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Կուրեխյանի նախագահությամբ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ է վերադարձրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումումը հետ ուղարկելու պատճառն հայցադիմումում առկա թերություններ են։

Նշենք, որ Հայկ Չոբանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Տավուշի սահմանների վերանայման ու որոշ հողեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրեր տարածողներին:

Չոբանյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ, որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ վճարել 1 դրամ:

Մեկնաբանել