Գլխավոր ԵՐԵւԱՆ Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

0

Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, Մոսկվայից եկած ինքնաթիռը Երեւան է ժամանել ապրիլի լույս 8-ի գիշերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Երեւանում «Россотрудничество»-ի գրասենյակը: Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, ՀՀ ԱՆ-ը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Երեւանում «Россотрудничество»-ի գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:

«Առաջին հերթին պատվաստում կկատարվի ռիսկի խմբի շրջանում: Ես կցանկանայի նշել, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրվող լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է: Սա մեր ժողովուրդների միջեւ սերտ փոխգործակցության եւ եղբայրական հարաբերությունների ամենավառ օրինակն է»,-նշել է Պավել Կուրոչկինը:

Մեկնաբանել