
ՀԺ-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները անհետ կորած զինծառայողների եւ գերեվարվածների հարազատներին առաջարկել են բացել նախարարության շենքի մուտքերը եւ ելքերը, փոխարենը նախարարի հետ հանդիպմանը կմասնակցի զինծառայողների ընտանիքների անդամների 50 հոգանոց խումբ:
Սակայն զինծառայողների հարազատները չեն համաձայնել ՊՆ ներկայացուցչի առաջարկին:

ՊՆ ներկայացուցիչն առաջարկեց հարազատների 50 հոգանոց խմբին ներս մտնել նախարարություն, սակայն մի պահանջով, որ անկախ նախարարի հետ խոսակցության ելքից, պետք է բոլորը դուրս գան նախարարության շենքից: Հարազատներն էլ հայտնեցին՝ նախարարի հետ զրուցելուց հետո նոր կորոշեն՝ ՊՆ-ի մուտքը եւ ելքը բացել, թե ոչ: Նշենք, որ պայմանավորվածությունից հետո անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները 54 հոգանոց խմբով մտան նախարարության շենք: