Գլխավոր Արտակարգ Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտ հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ

Կապան-Գորիս ավտոճանապարհի մոտ հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ

0

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ եւ նմանատիպ զինամթերքի մնացորդներ։

«Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել