
Ապրիլի 8-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի «Էլեկտրաշին» ՓԲԸ-ի կաթսայատան տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Էլեկտրաշին» ՓԲԸ-ի գործարանի տանիքում (500 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։50-ին, մարվել՝ 19։39-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր՝ մոտ 40 քմ։