Ապրիլի 8-ին, ժամը 18։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի լճին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետերից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել` 21:20-ին: Այրվել են մոտ 17 հա խոտածածկույթ եւ խաղողի եւ խնձորի այգիներ (2000 քմ եւ 4000 քմ):