Մայրության եւ գեղեցկության տոնին էր նվիրված մարզկենտրոն Իջեւանում կազմակերպված «Գործարար կանայք Տավուշում» ցուցահանդես-տոնավաճառը։
Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։ Տոնավաճառին ներկայացված էին մարզի տարբեր համայնքների 27 կին ձեռներեցների, արվեստագետների ստեղծագործություններ ու սեփական արտադրության ապրանքներ՝ զարդեր, ձեռագործ տիկնիկներ, նկարներ ու ասեղնագործ պարագաներ, էկո պայուսակներ, թեյերի մեծ տեսականի։