Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մակար Բեգլարյան. Մեղրիի անմահացած քաջորդին

Մակար Բեգլարյան. Մեղրիի անմահացած քաջորդին

0

Բեգլարյան Մակար Ջանիկի: Ծնվել է 1980 թվականի ապրիլի 8-ին Մեղրի քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ուսումն ավարտելուց հետո անցել է ծառայության Մատաղիսում: Կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսի հարազատները փաստում են` լավատես էր, կարեկցող, բարի, համեստ և անսահման հայրենասեր:

Մակարի հայրենասիրության մասին խոսեց նրա սխրանքը: Չնայած վերջին տարիներին ընտանիքի հետ ապրում էր Երևանում` հայրենիքի հանդեպ սերը ստիպեց նրան հոկտեմբերի 2-ին վերադառնալ բնօրրան և կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Մակարը զոհվեց հոկտեմբերի 22-ին Նռնաձոր գյուղի հյուսիսարևելյան ճակատի պաշտպանական մարտերում` կյանքը նվիրաբերելով հայրենիքին:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ
Այս մասին տեղեկանում ենք Մեղրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Մեկնաբանել