Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Հիշողության պարտեզ»–ը Վանաձորում

«Հիշողության պարտեզ»–ը Վանաձորում

0

Գյումրիում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը «Հիշողության պարտեզ» միջազգային ակցիայի շրջանակներում Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան պուրակում անցկացրեց

«Հաղթանակի այգի» խորագիրը կրող ծառատունկ՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի 80 ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզային եւ քաղաքային իշխանության, Գյումրիում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի մի խումբ ներկայացուցիչներ:

Ակցիայի նպատակն է ամբողջ աշխարհում 27 մլն ծառ տնկել՝ ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմի զոհերի: Տնկված յուրաքանչյուր ծառը Հիշողության պարտեզի մի մասնիկն է եւ պատերազմի ընթացքում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող խորհրդանիշ:

Մեկնաբանել