Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից. ԱՆ

Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից. ԱՆ

0

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) եւ հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։

Առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ եւ բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։

Մահճակալների թիվը` 39 (ինտենսիվ 5, անհետաձգելի բուժօգնության 2 մահճակալ):

Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից:

Կունենա մի քանի բաժանմունք.

թերապեւտիկ

մանկական

շտապօգնության

ինտենսիվ թերապիայի

ախտորոշման

մանկաբարձագինեկոլոգիական

ինֆեկցիոն

վիրաբուժական:

Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաեւ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ:

Մեկնաբանել