Գլխավոր Без рубрики 2010թվականի օրենքում գրված է՝Շուռնուխից արեւելք Ադրբեջանի Հանրապետությունն է․ Նիկոլ Փաշինյան (վիդեո)

2010թվականի օրենքում գրված է՝Շուռնուխից արեւելք Ադրբեջանի Հանրապետությունն է․ Նիկոլ Փաշինյան (վիդեո)

0

ՀՀ վարչապետն այսօր Վայոց Ձորի մարզ կատարած այցը մեկնարկեց Ռինդ համայնքից: Մինչ ելույթի խոսքին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ացախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը:

«Շատ ծանր ժամանակներ ենք ապրում, եւ ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես պետք է հաղթահարենք այս վիշտը, այս ծանրությունը, այս հարվածը: Այդ հարցին իմ պատասխանը մեկն է՝ աշխատանքով: Մենք պետք է աշխատանքով շենացնենք մեր երկիրը»,-ներկաներին դիմեց վարչապետը: Նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչպես է երկրի անվտանգությունը պաշտպանվելու:

«Մեր երկր անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական եւ ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսասատանի հետ ունենք միացյալ զորախումբ եւ Կովկասյան տարածաշրջանում միասնական ՀՕՊ: Այդ պայմանագրերի տրամաբանությունն այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա նշանակում է հարձակում Ռուսասատնի Դաշնության վրա:

Հիմա շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու այդ համակարգը չաշխատեց արցախյան պատերազմի ժամանակ այնպես, ինչպես մեր ժողովուրդը կուզեր: Դրա համար մի պարզ պատճառ կա, սիրելի ժողովուրդ: Ըստ էության այդ համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որը ՀՀ-ն 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է:

Ասում են, ոնց որ Շուռնուխից արեւելք ադրբեջանցիներ են կանգնած: Շատ պարզ պատճառով, որովհետեւ 2010 թվականին ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ գրված է, որ Շուռնուխից արեւելք Ադրբեջանի հանրապետությունն է»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

 

Մեկնաբանել