Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Աշխատակիցները փակել են Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը. պահանջում են աշխատավարձ վճարել

Աշխատակիցները փակել են Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը. պահանջում են աշխատավարձ վճարել

0

Սոթքի հանքավայրի մի խումբ աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 19-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով հանքավայր տանող ճանապարհը: Նրանք բողոքում են, որ տեւական ժամանակ է աշխատավարձ չեն ստացել, պահանջում են լուծում տալ այդ խնդրին:

Նրանք նշեցին, որ Զոդի ոսկու հանքի տնօրենն իրենց խաբում է եւ աշխատավարձը չի վճարում. «Մենք աշխատել ենք, քշել ենք, օրինակ, 1400 ռեյս, 3500 կմ, եւ դրա դիմաց պետք է ստանանք 300-350 հազար դրամ, այդ մարդը մեզ տալիս է 120 հազար դրամ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ 7 ամիս այս խնդիրն իրենց առջեւ կանգնած է եւ լուծում չկա դեռ:

Մեկնաբանել