Գլխավոր Արտակարգ Ողջաբերդ գյուղում «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել՝ վերածվելով մոխրի

Ողջաբերդ գյուղում «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել՝ վերածվելով մոխրի

0

Ապրիլի 18-ին, ժամը 17:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի հարակից տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Խ․, ծնված 1986 թ․)։

Մեկնաբանել