Երեւանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով 3 տուժածներից մեկը մահացել է: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում քիչ առաջ հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա հավելեց, որ 3 վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ համեմատաբար թեթեւ:
Ըստ Ստեփանյանի, տուժածները բարդ վնասվածքներ են ստացել, այրվածքներ:
Նշենք, որ պայթյունի ալիքը բավական ուժեղ է եղել ու լսելի՝ հարակից թաղամասերում:
ԱԻՆ-ի հաղորդագրության համաձայն էլ, ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ եւ մեկ տուժած։
Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: