Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը

Բույսերի պաշտպան անօդաչուն կատարեց առաջին թռիչքը

0

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում գտնվող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձարարական տնտեսության տարածքում ապրիլի 22-ին փորձարկվել է ցողման միջոցով բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքար իրականացնող անօդաչու թռչող սարքը:

DJI ընկերության արտադրած անօդաչու երկու սարքերից մեկը նախապես գնահատում եւ կարգաբերում է տվյալ ցանքատարածության կամ այգու՝ վնասատուներով ու հիվանդություններով վարակվածության կամ մոլախոտվածության աստիճանը եւ համապատասխան «հրահանգներով» ապահովում երկրորդին՝ սրսկման բուն գործողությունը կատարողին:

Բույսերի պաշտպան անօդաչուները Ագրարային համալսարանին հատկացվել են Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում: Նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագիր են ստորագրել այս տարվա հունվար ամսին:

Բույսերի պաշտպան անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքին ականատես եղան համալսարանի, գործընկեր կազմակերպության, արտադրող ընկերության ներկայացուցիչները, ակունքցի ֆերմերներ: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ նշեց, որ, ինչպես եւ Ագրարային համալսարանի բազմաթիվ այլ նախաձեռնությունների դեպքում է՝ գյուղատնտեսական անօդաչու սարքերի աշխատանքից օգտվելու են ոչ միայն ուսանողներ, մագիստրանտներ ու ասպիրանտներ՝ ուսումնական ու հետազոտական նպատակներով, այլեւ համայնքի եւ մարզի ֆերմերներ՝ գործնական գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար: Պարոն Ուռուտյանը հավելեց, որ Ակունքի տնտեսությունում, որտեղ շաբաթներ առաջ շահագործման է հանձնվել ոռոգման սեփական ջրավազանը, կտնկվեն լրացուցիչ այգիներ, կմշակվեն բարձրարժեք մշակաբույսեր, տնտեսությունը կունենա սեփական եղանակային կայանը, կկառուցվի նաեւ 200 քառ. մ տարածքվ ջերմատուն, իսկ գրասենյակային տարածքը կօգտագործվի ուսումնական, փորձուսուցման ու վերապատասրատման նպատակներով: Ավելի քան 6 հեկտար տարածքով Ակունքի օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձարարական տնտեսությունը Շեն ՀԿ-ի նվերն է Ագրարային համալսարանի:

Պասկալ Բոկերսը նկատեց. «Տասը-տասնհինգ տարի անց այսպիսի տեխնոլոգիաները այլեւ չեն կոչվի նորագույն, այլ կդառնան ամենօրյա օգտագործման միջոցներ, եւ շատ ուրախ եմ, որ Ագրարային համալսարանի ուսանողներն ու հայաստանցի ֆերմերներն այսօր արդեն ունեն այս տեխնոլոգիաները սովորելու եւ ուսումնական ու արտադրական նպատակներով դրանք կիրառելու հնարավորությունը»:

Առաջիկայում նախատեսվում է համալսարանից մի քանի մասնագետների, այդ թվում՝ ասպիրանտի, գործուղել գյուղատնտեսական թռչող սարքի կառավարման համապատասխան դասընթացի, որի յուրացումը թույլ կտա հետագայում մասնագիտական գիտելիքները հաղորդել ուսանողներին, տեղեկացնում են համալսարանից:

Մեկնաբանել