Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքի համայնքների ղեկավարների ձերբակալությունները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը համարում է ոչ ճիշտ

Սյունիքի համայնքների ղեկավարների ձերբակալությունները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը համարում է ոչ ճիշտ

0

Լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը անդրադարձավ իշխանության հնչեցրած այն պնդումներին, թե Սյունիքում անվտանգ է եւ այս պահին այնտեղ ոչ մի խնդիր չկա: «Տեսակը, որ, ցավոք սրտի, մեր իշխանությունն են, եթե թուրքերին չեն համարում մեր թշնամի, եթե մեր պատմական հողերը չեն համարում մերը, ինչ եք, կարծում, ինչ պետք է ասեն: Իհարկե, պետք է ասեն, որ անվտանգ է, որ Սյունիքում ոչ մի խնդիր չկա:Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Որովհետեւ նրանց համար միեւնույն է, թե առհասարակ ինչ է կատարվում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորմալ, ընկալող մարդու համար պատկերը պարզ է: Այդ տեսակի համար Հայրենիքից մեծ կամ փոքր, նշանակություն չունի, հողեր կորցնելը միեւնույն է»,- ասաց նա: Քաղաքապետը բացառում է, որ հնարավոր է լավ հարեւանություն անել, որ կոմունիկացիաների բացումով սյունեցին լավ կապրի:

«Չեմ կարծում, թե որեւէ նորմալ մարդ դա նորմալ է ընկալում, որովհետեւ պարզ տրամաբանություն է: Եթե սահմանները բացենք, դա որեւէ տնտեսական բաղադրիչ չի ունենա, բացի բացասականից: Մենք տեսնում ենք, թե մեր հյուսիսային հարեւան երկրում ինչ է տեղի ունեցել, որտեղ թուրքերը մեծ գումարներով գնել են հողերը: Պայմանական մի օրինակ կարող եմ բերել: Եթե մեր երկրի ինչ-որ հատվածում տենդեր հայտարարվի, համոզված եմ, որ նրանց ընկերությունները կգան եւ շատ էժան պայմաններով դրանք կշահեն: Իսկ դա մեր ազգաբնակչության համար միանշանակ լավ չի լինի: Կամ էլ, այսօր սահմանը բացելու, թշնամու տարածք գնալ-գալու ի՞նչ անհրաժեշտություն կա»,-մտահոգ է քաղաքապետը:
Առուշ Առուշանյանը վստահ է, որ Փաշինյանի ներկայացրած Նախիջեւանով դեպի Ռուսաստան գնալու հեռանկարն էլ չի աշխատի ու ամենեւին էլ անվտանգ չի լինի: «Ավագ սերնդի մարդիկ մինչեւ հիմա հիշում են, որ անգամ սովետի տարիներին Ադրբեջանի, Նախիջեւանի տարածքով անցնող տրանսպորտի հետ խնդիրներ են եղել՝ քարերով հարվածել են հայերի ավտոմեքենաներին, կոտրել են գնացքի ապակիները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել