Ապրիլի 25-ին Լոռու մարզի Լեռնավան համայնքի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Լյովա Խաչատրյանի անվամբ: Դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների ջանքերով հուզիչ միջոցառում էր կազմակերպվել այդ առիթով, որին ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, զինվորականներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ։
Օրհնության խոսքով հանդես եկավ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհանիսյանը:
Դպրոցի աշակերտները հայրենասիրական ասմունքով և հերոսի սխրանքը ոգեկոչող խոսքերով հուզիչ պահեր պարգևեցին ներկաներին:
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք հանուն հայրենիքի իրենց ջահել կյանքը զոհաբերած մեր քաջերին: Հպա՛րտ ենք, խոնարհվում ենք: