Նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 25-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտոմեքենայի եւ հեծանվի բախման փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ պրակտիկ առողջ վիճակում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ինքը հեծանվով ընթանալիս է եղել, երբ մեքենա է հարվածել:
Պարզվել է, որ հիվանդանոց դիմած քաղաքացին՝ Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Սարգիս Ա.-ն է: Դեպքը տեղի է ունեցել Ստեփանավան–Տաշիր ավտոճանապարհի արագաչափի մոտ եւ Սարգիս Ա.-ի հեծանվին բախվել է Տաշիր քաղաքի բնակիչ, 39-ամյա Յուրի Ու.-ն՝ իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով:
Վարորդը փախուստի չի դմել, օգնել է շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: