Հայաստանի առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության և ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:Այս մասին հայտնում է`lragir.am -ը:
«Սա ամբողջովին նոր կառուցվող բուժհաստատություն է: Նման բուժհաստատություն կառուցվելու է նաև Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս ուղղությամբ ասեմ, որ գտնվում ենք մրցութային փուլում: Մոտ մեկ ու կես ամսվա ընթացքում կամփոփենք մրցութային փաստաթղերը: Հուսով եմ, հուլիսին կսկսենք շինարարական աշխատանքները: Բնակչության թվով պայմանավորված հզորությունն այստեղ փոքր-ին պակաս է լինելու: Բուժհաստատությունը նախատեսված է 35 մահճակալի համար: Այստեղ նույնպես լինելու են դիագնոստիկ, ախտորոշիչ, վիրաբուժական բլոգներ, կլինի նաև մանկաբարձագինեկոլոգիական ծառայություն»,- ասաց Երվանդ Էլիբեկյանը: Այս ուղղությամբ աշխատանքները նախատեսված են ավարտել 2023 թվականի: Երվանդ Էլիբեկյանն ընդգծեց, որ այս երկու բուժհաստատություններն ունենալու են ուղղաթիռի վայրէջքի կայաններ և անհրաժեշտության դեպքում այս ծառայություններն էլ կարող են հասանելի դառնալ:
Անցած տարվանից հանրապետությունում մեծածավալ աշխատանքներ են սկսվել՝ ուղղված ինչպես Երևանի, այնպես էլ մարզային բժշկական հաստատությունների արդիականացմանը: Նախորդ տարի սկսվել են 12 բժշկական հաստատությունների նախագծանախահաշվարկային աշխատանքները: Նրանցից երկուսը Երևանում են. մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն է, մյուսը՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնը: Երկուսի դեպքում էլ կան ինչպես կառուցման, այնպես հիմնանորոգման հատվածներ:
Մոտ ժամանականերս կհայտարարվի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների մրցույթը: Այն լինելու է մոտ 40 մահճակալային հզորությամբ:
Առաջիկայում կսկսվեն Թալինի, Ծաղկահովտի, Չարենցացավանի բժշկական կենտրոնների վերակառուցման և շինարարության աշխատանքները: Երվանդ Էլիբեկյանը նկատեց, որ Ծաղկահովտում լինելու է նոր կառույց: Նաև պայմանագրային փուլում են Մասիսի բժշկական կենտրոնի շինարարության աշխատանքները, որոնք մոտ ժամանակներս կմեկնարկեն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: