Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված քաջորդիների հիշատակին նվիրված ևս մեկ խաչքարի բացման արարողության. Նշավան համայնքում այսօր տեղադրվել է նշավանցի անմահ հերոսներ Արթուր Նիկողոսյանի և Վանիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված խաչքարը, որի բացման պատիվը տրվել է քաջորդիների այրիներին։Այս մասին հայտնում է`aravot.am-ը: