Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 27 մեղադրյալ։ Այս մասին Marzer.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ այս պահին կալանավորված անձ չկա:
Նշենք, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Մեղրիի քաղաքապետը եւ փոխքաղաքապետը, Գորիսի փոխքաղաքապետը, Շուռնուխի նախկին գյուղապետը եւ այլ անձինք։