Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Այո, Վահե Հակոբյանի կինը երեկ գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում. ՊԵԿ նախագահ

Այո, Վահե Հակոբյանի կինը երեկ գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում. ՊԵԿ նախագահ

0

Այո, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը երեկ գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է`artimes.com-ը:

Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Պետրոսյանը հրավիրվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Հարցին, թե ինչ գործով է հրավիրվել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պետք է դիմել այդ հարցով ՊԵԿ քննչական վարչություն, նրանք կգնահատեն՝ նպատակահարմար է տեղեկություն տրամադրել, թե չէ:

Դիտարկմանը՝ քաղաքական ճնշում է դա, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ո՛չ, դա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ ձեր նշած անձնավորությունը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ առանձին ինքնուրույն սուբյեկտ է եւ առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»:

Հաշվի առնելով, որ Սյունիքում վարչապետի այցի օրը տեղի ունեցած սադրանքներից հետո է դա իրականացվում, լրագրողն ընդգծեց, թե դրա համար են քաղաքական ճնշում ասում. «Բոլոր համընկնումները հանրությունը փորձում է մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո: Իսկ դուք տեղեկություն ունե՞ք նախկինում նշված անձը հրավիրվել է հարցաքննության»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին՝ նախկինում է՞լ է հրավիրվել, նա դրական պատասխան տվեց:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել