Հանրապետության տարածքում`ապրիլի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-30-ն՝ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ ապրիլի 27-30-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում