Ապրիլի 25-ին ինչպես Հայաստանի բոլոր համայնքներում այնպես էլ Վայք համայնքում «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացվեց համապետական ծառատունկ։ Համապետական ծառատունկի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան Վայք համայնքում գործող գրեթե բոլոր համայնքի պետական, համայնքային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավոր ընկերությունների աշխատակիցները, Վայք համայնքի և վարչական բնակավայրերի բնակիչները: Վայք համայնքում տնկվեց 560 ծառ, որոնցից 127 կաղնի, 367 թխկիև 66 ընկույզենի: