Տավուշի մարզում երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 16:30-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Գրիգոր Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արծվաբերդ-Բերդ ավտոճանապարհին դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին եւ կողաշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Գրիգոր Մ.-ն եւ ուղեւոր, Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Սերգեյ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, իսկ այն հայտնաբերվել է վթարի վայրից այլ տեղ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: