Գլխավոր Без рубрики Կորոնավիրուսի 808 նոր դեպք, առողջացել է 588 հոգի, մահացել 13-ը

Կորոնավիրուսի 808 նոր դեպք, առողջացել է 588 հոգի, մահացել 13-ը

0

Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13503 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 974776 թեստավորում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 4807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք: Ունենք 588 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1009 է:

Մեկնաբանել