Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի սաներն ու գեղարվեստական ղեկավար Ռիտա Գևորգյանը մասնակցել են «Արտ Մյուզիք» 12-րդ միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան Պրի» մրցանակին:Սաները փառատոնին ներկայացրել են Ջոակինո Ռոսինիի «Մոխրոտը» օպերան` մյուզիքլային տարբերակով:
Ապրիլի 30-ին մյուզիքլը կներկայացվի ավելի լայն լսարանի առջև. Արարատի մշակույթի տանը Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները հանդես կգան Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգով, որի ընթացքում մյուզիքլից բացի կհնչեն այլ կատարումներ ևս: