![](https://marzer.am/wp-content/uploads/2021/02/govazd-640x100-1.jpg)
Արմավիրի մարզի Դաշտ համայնքում կկառուցվի սպորտային խաղերի և ընտանեկան հանգստի համար նախատեսվող ժամանցային համալիր։ Այդ մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի եւ ներդրողների հետ տեղում քննարկել ենք շուրջ 3 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի 160-ից ավել աշխատատեղ»,-գրել է նա: