Համայնքապետարանի նորովի վերանորոգված դահլիճում Եվրոպայի խորհրդի և Վայքի համայնքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Ժողովրդական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում ս/թ ապրիլի 20-ին, 21-ին, 26-ին անցկացվեցին հանդիպումներ և դասընթացներ Վայք խոշորացված համայնքի կանանց և երիտասարդ խմբերի հետ: Քննարկվեցին ՏԻՄ օրենքների, մասնակցային կառավարման և ավագանու խնդիրների վերաբերյալ հարցեր: