
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որին ներկա էին մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ասուլիսին մասնակցում էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչ լրագրողների հարցերին անցնելը, մարզի ղեկավարը անդրադարձավ այս տարվա 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին՝ ներկայացնելով ամփոփ հաշվետվություն: