«Քննրակումներ պարբերաբար արվում են գերիներ վերադարձի հարցի ուղղությամբ լուծում տալու համար: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպել են մեկ ամիս առաջ»:Այս մասին հայտնում է`artimes.com-ը:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ պատասխանելով գերիների վերադարձի մասին հացրին:
Գեներալ-լեյտենանտը նշեց, որ ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ բնագծով դեռ դիրքավորված են և Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական զորքերը.
«Բնագիծն ամբողջովին կարգավորված չէ: Մենք այսօր ունենք 520 կմ բնագիծ, որտեղ ինչպես դիրքավորված էինք, այդպես էլ հիմա ենք դիրքավորված: Երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողով ստեղծել, հարցը դարձնել քննարկման առարկա, այդ ժամանակ էլ կմոտենանք դելիմիտացիային և ավելի հստակ կլինի մեր սահմանը»:
Դիտարկմանը՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, և հարցին՝ ինչպես է լուծվելու սահմանային հատվածներում բնակվող քաղաքացիների անվտանգությանը, Մելքոնյանը պատասխանեց.
«Ես ժամանակի հետ կապված հարցերի չեմ կարող պատասխանել»:
«Միջանցքի մասին ընդահնարպես ոչ մի խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: Կարող է լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար, բայց ոչ թե միջանցքի մասին հարցեր»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: