Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկարներ.
Կազանում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ինտեգրված համակարգի՝ տարածքի և աշխարհատեղեկատվական ապրանքների և ծառայությունների արտադրության և տրամադրման միջպետական ծրագրի իրականացումը՝ հիմնվելով Երկրի հեռավարման տվյալների ազգային աղբյուրների վրա»: Նիստի օրակարգը հայտնի է: