Գլխավոր Без рубрики Սահմանազատման հարցերով Հայաստանն ու Ադրբեջանը հանձնաժողովներ են կազմելու

Սահմանազատման հարցերով Հայաստանն ու Ադրբեջանը հանձնաժողովներ են կազմելու

0

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն  հարցին, թե Սյունիքի մարզում երբ են իրականացվելու դելիմտացիայի և դեմարկացիայի աշխատանքները։ Այս մասին հայտնում է`lragir.am-ը:

Այս պահին, նրա խոսքով, ուսումնասիրություններ են կատարվում, մինչև ռազմաքաղաքական իրավիճակը երկու կողմից հանդարտվի։

«Երկու կողմից հանձնաժողովներ են կազմվելու, քննարկումներ են լինելու, եթե գան ընդհանուր համաձայնությունների, նոր իրականացվելու է դելիմիտացիա»,- ասաց նա։ Դա, ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի, շատ բարդ գործ է․ մենք այսօր Վրաստանի օրինակն ունենք։

«Այս պահին կա հանձնաժողով, սահմանային դելիմիտացիայի հարցերին պատրաստվում են։ Այսինքն՝ տարբեր տարիների քարտեզներ կան, որի հետ համադրում ենք մեր շահերը տարածքային և այլն, որպեսզի ձևավորենք մեր մոտեցումը։ Դա արտաքին գործերի նախարարության հովանու տակ է»,- հավելեց Մելքոնյանը։

Ըստ նրա՝ դժվար է ասել, թե ռազմաքաղաքական իրավիճակը երբ կհանդարտվի այդ տարածքում։ «Բնականաբար, եթե ռազմաքաղաքական իրավիճակն այնտեղ դեռ չի հանդարտվել և չի բարելավվել, ցանկացած ֆիզիկական անձի մոտ կարող է անհանգստություն լինել»,- հավելեց նա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել