Ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ shamshyan.com –ի, ժամը 23։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 62-ամյա Կամո Գ-ն իր վարած ԳԱԶ 2705 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 309 կմ-ում՝ Սեւակավան գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։
Վթարի հետեւանքով վարորդ Կամո Գ-ն, ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 26-ամյա Ասատուր Փ-ն, 46-ամյա Արծվիկ Փ-ն եւ Սյունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Էլինա Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։