Գլխավոր ԵՐԵւԱՆ Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենը հափշտակել է ավելի քան 9...

Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենը հափշտակել է ավելի քան 9 մլն դրամ. հարուցվել է քրգործ

0

«Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան»-ի տնօրենն իր մտերիմ անձին, վերջինիս կնոջը, եղբորը, իր ծանոթներին ընդունել է աշխատանքի ու տեղյակ լինելով, որ նրանք շուրջ 2.5 տարի աշխատանքի չեն հաճախել, հաստատել է նրանց աշխատավարձերի չափը: Արդյունքում, ուսումնարանի բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ նշված անձանց անվամբ դուրս է գրվել շուրջ 9.200.000 ՀՀ դրամ գումար:

Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ նշելով, որ հիշյալ գումարը հափշտակվել է: ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև,

Մեկնաբանել