Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրերը՝մանկավարժներին և աշակերտներին

Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրերը՝մանկավարժներին և աշակերտներին

0
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրեր է հանձնել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանին, ուսուցիչներ՝ Շուշան Կիրիշչյանին, Հասմիկ Գասպարյանին, Աստղիկ Սարդարյանին և մի խումբ աշակերտների՝ «Կյանքդ՝ կյանքիս համար»  խորագրով մարզային միջոցառումն ըստ արժանվույն կազմակերպելու և ներկայանալու համար:
 Մարզպետը կարևորելով և գնահատելով յուրաքանչյուր ուսուցչի դերն ու ներդրումը մեր երկրի զարգացման, սերունդների կրթման ու դաստիարակության գործում, շնորհակալություն հայտնեց նրանց անձնվեր աշխատանքի համար և մաղթեց առողջություն, համբերություն և աշխատանքային նորանոր հաջողություններ:
Մարզպետի կողմից շնորհակալագրի արժանացած ուսուցիչները՝ շնորհակալություն հայտնեցին Արարատ Գրիգորյանին, ուշադրության և գնահատանքի համար:
 Արարատ Գրիգորյանն իր խոսքում խաղաղություն մաղթեց մեր երկրին և կարևորեց բարեկեցիկ պայմաններում ոսուցիչների մասնագիտական գործունեությունը:

Մեկնաբանել