
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի, Վասիլևի, Մյասնիկյան, Սովետների, Կամարինի, Կալինինի, Գետափնյա փողոցների, Շամախյան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների, «Սյունիքի թռչնաֆաբրիկա», «Ագրո Բիո Պրոդուկտ», «Պրոկպրոդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում։