
Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը երեք հատ աղբատար մեքենա է ստացել, յուրաքանչյուրի արժողությունը՝ 34 միլիոն դրամ։ Աղբատարները համայնքին տրամադրվել են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ։
Հիմնադրամը տեղեկացնում է, որ Ջրվեժում նույն ծրագրով սա առաջին ներդրումը չէ։ Համայնքը ստացել է նաև 270 հատ երեք տեսակի աղբաման, 58 հատը՝ 360 լիտր, 66 հատը 606 լիտր և 146 հատը՝ 770 լիտր տարողությամբ։ Աղբամանների ձեռքբերման և մատակարարման համար ներդրվել է 19 միլիոն 156 հազար դրամ։