ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Սյունիքի դեպքերին:Այս մասին հայտնում է`artimes.com-ը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սյունիքում լավ չեն դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ուլիխանյանն արձագանքեց. «Հիմա ասենք Երեւանում էլ մի 20-30 հոգի հավանաբար կգտնվի, որ դեմ է, մենք կարո՞ղ ենք ասել, որ Երեւանում այսպես են դիմավորում: Ես կարծում եմ, որ աշխարհագրական տարածքների վերաբերյալ զգույշ է պետք խոսել եւ կոնկրետ նշել, թե որտեղ, ով, ինչ քանակությամբ եւ ինչ գործողություններ են անում»:
Ուլիխանյանն ընդգծեց՝ դրանց վերաբերյալ քաղաքական գնահատական տրվել է. «Հասարակ խուլիգանությունը բերել ասում եք Սյունիքում այսպես են դիմավորում, իսկ սյունեցիները ձեզ հետ համաձա՞յն են, որ Սյունիքում վարչապետին այդպես են դիմավորում: Հենց սյունեցիները ձեզ հետ համաձայն չեն: Սյունեցի, լոռեցի, երեւանցի, սա ի՞նչ թեմա է ընդհանրապես, որ ընկել է մեր բառապաշարի մեջ դուրս չի գալիս: Ձեր հարցադրման կոնտեքստի հետ հենց սյունեցիներն առաջինը համաձայն չեն»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: