Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը Վանաձորի քաղաքապետարանում

Տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը Վանաձորի քաղաքապետարանում

0
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու գարնանային նստաշրջանի հերթական նիստը: Այն վարում էր համայնքի ղեկավար, ավագնու անդամ Մամիկոն Ասլանյանը: Նիստին ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ստորաբաժանումների ղեկավարներ, քաղաքացիներ, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Մինչ օրակարգին անցնելը նիստը վարողը և ավագանին խոսքի հնարավորություն ընձեռնեցին Հայաստանի Խուլերի միավորման վարչության ներկայացուցիչներին, ովքեր բարձրաձայնեցին իրենց խնդիրը՝ կապված Վանձարում գործող խուլերի մեկ այլ հասարակական կազմակերպության հետ: Համայնքի ղեկավարը պայմանավորվեց անձնական հանդիպման շրջանակում փորձել հասկանալ խնդիրը խորությամբ և լուծումներ առաջարկել: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանայնը հիշեցրեց ավագանու անդամներին , որ առաջիկայում տեղի է ունենալու միասնական ծառատուկ և հույս հայտնեց, որ ավագանու անադամների հետ ակտիվ մասնակցություն կապահովեն այդ միջոցառմանը: Նիստը վարողն առաջարկեց քվեարկել նախապես ներկայացված որոշման նախագծերով օրակարգը: Որոշումների բոլոր նախագծերին ավագանին հավանություն տվեց:

Մեկնաբանել