Ապրիլի 29-ին, ժամը 23:56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Շատին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ծառը շրջվել է եւ միակողմանի փակել երթեւեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին ծառի ճյուղը քամուց կոտրվել եւ ընկել է ավտոճանապարհին․ երթեւեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները վնասված ծառի ճյուղը մասնատել եւ հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից․ երթեւեկությունը երկկողմանի վերականգվել է։