Գլխավոր Արտակարգ Աշխատանքի տոնը՝ զինված «ռազբորկայով»․ կան վիրավորներ

Աշխատանքի տոնը՝ զինված «ռազբորկայով»․ կան վիրավորներ

0

Այսօր՝ մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա է տեղի ունեցել Երեւանում։ Ըստ  shamshyan.com –ի, ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ դանակահարված։

Ըստ տեղեկությունների վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի եւ Մալաթիաի թաղապետերը։ Ոստիկաները պարզել են դեպքի վայրը որտեղ հայտնաբերվել է ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։

Մանրամասները առաջիկայում։

Մեկնաբանել