Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրում բացվեց նոր Բուժակ-մանկաբարձական կետ

Արմավիրում բացվեց նոր Բուժակ-մանկաբարձական կետ

0
Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Նոր Արմավիր համայնք՝ մասնակցելու ի հիշատակ Կիրակոս և Չիչեք Տեմիրտողենների կառուցված բուժակ-մանկաբարձական կետի բացմանը:
 Մարզպետին զեկուցվել է, որ համայնքի բնակչությանը սպասարկող բուժակ- մանկաբարձական կետը տարիներ շարունակ գործել է մշակույթի տան 2-րդ հարկում և գտնվել անմխիթար վիճակում:
 Խնդրին լուծում է տրվել համայնքապետարանի և Լոս Անջելեսի «Հայրենիք» բարեգործական միության հայաստանյան մասնաճյուղի կողմից. բուժակ-մանկաբարձական նոր կետի համար հատկացվել է Նոր Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցի՝ տասնամյակներ շարունակ չգործող մասնաշենքից 100 քմ տարածք, որն ամբողջությամբ վերանորոգվել է, ապահովվել ընդունարանով, բուժզննման, պատվաստումների իրականացման, բժշկի և բուժքույրերի համար նախատեսված հինգ սենյակով, ինչպես նաև երկու սանհանգույցով: Տեղադրվել է նաև ջեռուցման արևային էներգիայի համակարգ:
Բուժակ-մանկաբարձական կետում իրականացված աշխատանքներին և համայնքի բնակչության բուժսպասարկման համար ստեղծված հարմարավետ պայմաններին ծանոթանալուց հետո մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է նոր վերանորոգված մանկապարտեզ, ապա եղել է դպրոցում, հետևել կրթօջախի խնայողություններով իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին՝ միաժամանակ խոստանալով, որ կաջակցի դպրոցի ջեռուցման և դահլիճի վերանորգման ծրագրերի իրականացմանը:

Մեկնաբանել