Գլխավոր Հասարակություն Կապանի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք

Կապանի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք

0

Կապանը՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք միջոցառումների մեկնարկը տրված է:

Կապան համայնքի էլեկտրոնային գրադարանում ԿԳՄՍ նախարարության եւ Կապանի համայնքապետարանի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կապանցիներին՝ Կապանի՝ Երիտասարդ մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ եւ շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար։

«Մեծ պատիվ է գտնվել Կապանում այս կարեւոր իրադարձության շրջանակում։ Ուրախ ենք, որ հենց Կապանն է ընտրվել երիտասարդական մայրաքաղաք։ Միջոցառումները լինելու են շարունակական, եւ ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը միջոցառումներին։ Շատ կարեւոր է, որ երիտասարդները զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները նախորդ տարիների համեմատ։

Մեր երիտասարդներն արդեն ապացուցել են, թե ինչքան են սիրում հայրենիքը, եւ մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել եւ նպաստել նրանց ինքնիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»,-ասել է Մարտիրոսյանը։

Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը եւս ողջունել է ներկաներին եւ վստահություն հայտնել, որ տարին լինելու է հագեցած եւ համայնքի, համայնքապետարանին կից գործող երիտասարդական խորհրդի եւ հասարակական կազմակերպությունների ջանքերով Երիտասարդական մայրաքաղաք Կապանը հանդես կգա գեղեցիկ եւ հետաքրքիր միջոցառումներով։

 

Մեկնաբանել