
«Առաջիկա ամիսներին ՀՀ-ում տիրելու է նախընտրական մթնոլորտ, քաղաքական ուժերից շատերն արդեն իսկ լայն թափով ձեռնամուխ են եղել ընտրական նախապատրաստական գործընթացներին։ Այս մասին գրում է«Փաստ» օրաթերթը:
Հատկանշական է, որ իշխանություններն ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հատկապես գյուղական բնակավայրերում իրենց մոտ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, լուրջ լարվածություն ունեն նաեւ մարզերում տիրող իրավիճակի հետ կապված։

Բանն այն է, որ մարզերում եւս Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ, մեղմ ասած, բացասական վերաբերմունք է ձեւավորված։
Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար զեկուցվում է մարզերում առկա «տխուր» իրավիճակը, ավելին՝ ըստ կանխատեսումների, նախընտրական շրջանում բավականին լարված մթնոլորտ է լինելու, ընդհուպ՝ տեղերում չեն բացառվում ամենատարբեր բախումները։
Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքական որոշում է կայացվել, որ ռիսկային մարզերում ուժային եւ իրավապահ համակարգում լուրջ փոփոխություններ պետք է իրականացնել, այն է՝ նշանակել հավատարիմ կադրեր, որոնք կկատարեն քաղաքական իշխանության բոլոր ցանկությունները։ Այնպես որ, առաջիկա կարճ ժամանակամիջոցում անսպասելի կադրային փոփոխություններ են սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում