Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ըստ shamshyan.com –ի,ժամը 18:20-ի սահմաններում, 50-ամյա Բախշիկ Բախշյանը՝ իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում, «Վարդանիձոր» վայրում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ծառերի մեջ:
Վթարի հետեւանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։