Գյումրիի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի աշխատանքի օրվա կապակցությամբ :
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը ևս մեկ առիթ է մեծարելու աշխատավորին։ Հայ ժողովուրդը մշտապես առանձնացել է իր աշխատասիրությամբ, արարելու մեծ ձգտումով, ստեղծագործական անսպառ մտքով։
Չնայած առկա բոլոր դժվարությունների, ժամանակի մարտահրավերների՝ անում ենք հնարավոր ամեն բան մեր սիրելի քաղաքում արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթելով բոլորիդ քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական անսպառ հաջողություններ և բարեկեցություն։