Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Պատերազմում 2 ձեռքից զրկված զինծառայողի համար առանձնատուն կկառուցվի

Պատերազմում 2 ձեռքից զրկված զինծառայողի համար առանձնատուն կկառուցվի

0

Արցախյան 2-րդ պատերազմում ձեռքերից զրկված ժամկետային զինծառայող Կարեն Խլոպուզյանը շուտով կպրոթեզավորվի, նրա համար նաեւ առանձնատուն կկառուցվի: Այս մասին  հայտնել է ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավորԱրեն Մկրտրյանը, ֆեսյբուքյան իր էջում գրելով.

«Կարենն Ալավերդուց է` Սանահին-Սարահարթ թաղմասից։ 44-օրյա պատերազմում կորցրել է երկու ձեռքը։

Կարենը տուն չունի։ Տունը, որտեղ բնակվում են, սեփականության իրավունքով, իրենցը չէ։ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս։ Կարենի համար Սարահարթում գեղեցիկ առանձնատուն կկառուցի` ջեռուցման համակարգով, ջերմամեկուսացմամբ, բոլոր հարմարություններով։ Նախագիծը պատրաստ է։ Քրոջ` Հերմինեի հետ զբաղված ենք թղթաբանական հարցերի լուծմամբ։ Պրն Անգելյան, բարեկամ, շնորհակալ եմ։

Կարենը շուտով նաև կպրոթեզավորվի։ Կառավարությունն ջանք ու միջոց չի խնայելու։ Նա վերականգնողական փուլ է անցել Զինվորի տանը` մեր հզոր բժիշկների հսկողությամբ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից Կարենը նաև 58 մլն դրամ է ստանալու. 10 մլն-ը` միանվագ, 48 մլն-ը` 20 տարում` ամսական 200.000 դրամ։

Կարեն ջան, պատիվ է քեզ հետ շփվելը»,-գրել է պատգամավորը։

Մեկնաբանել